Դամասկոսն արևմտյան կոալիցիային մեղադրել է Սիրիայում ռազմական հանցագործություններ իրականացնելու մեջ
ՄիջազգայինՍիրիայի ԱԳ նախարար Ուալիդ Մուալեմն արևմտյան կոալիցիային մեղադրել է Սիրիայում ռազմական հանցորգործություններ իրականացնելու մեջ:
Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հիշեցնելով, որ հինգշաբթի արևմտյան կոալիցիան խոստովանել էր, որ ԱՄՆ-ի և իրենց գործընկերների գործողությունների հետևանքով Սիրիայում և Իրաքում 1114 խաղաղ բակիչ է զոհվել:
«Կոալիցիան ամբողջությամբ ոչնչացրել է սիրիական Ռաքքա քաղաքը, ոչնչացրել է շրջանների ենթակառուցվածքներն ու հասարակական ծառայությունները, որոնց դեմ ուղղված են եղել ռազմական գործողությունները, կոալիցիան զանգվածային սպանություններ է իրականացրել քաղաքացիական բնակչության շրջանում, այդ թվում՝ կանանց և երեխաների, ինչը միջազգային իրավունքով ռազմական հանցագործություն է համարվում»- ասել է սիրիացի դիվանագետը:
Նախարարը հայտարարել է նաև, որ ԱՄՆ-ն և նրա գործընկերներն «անմիջական աջակցություն են ցույց տվել ահաբեկիչներին»:
Նրա խոսքով՝ գրոհայինների և արևմտյան կոալիցիայի նպատակակետերը Սիրիայում համընկնում էին և «իրենց ճանապարհին քաոսի տարածում, մահ և կործանում էին ենթադրում»: