2020թ․ iPhone-ը անտեսանելի տեսախցիկ կստանա
ՄիջազգայինՈչ շատ հեռու ապագայում Apple-ը, ինչպես ենթադրվում է, կգտնի առջևի տեսախցիկները էկրանի ետևում տեղադրելու միջոց։ Առջևի բարձրախոսը և այլ սենսորներ նույնպես կտեղափոխվեն։ Սակայն մինչ այդ Apple-ը և այլ սմարթֆոնների արտադրողները կարող են օգտագործել ամբողջովին նոր ապրանք՝ առանց շրջանակի սմարթֆոններ՝ գրում է semobile.com.ua-ը։
Apple-ի մատակարարներից մեկը՝ Largan ընկերությունը, սելֆիի տեսախցիկների համար արտադրում է «զուտ սև» թաղանթ, որը սմարթֆոնների արտադրողներին թույլ կտա առջևի տեսախցիկը անտեսանելի դարձնել։ Ներկայումս դիմային տեսախցիկը հեշտությամբ կարելի է տեսնել ոչ միայն iPhone-ի, այլև ցանկացած սմարթֆոնի վրա: Գուցե դժվար է հավատալ, բայց որոշ օգտատերերի դուր չի գալիս դիզայնի այս տարրը, բայց հիմա օբյեկտիվը թաքցնելը ֆիզիկապես անհնար է։
Սակայն նոր զուտ սև թաղանթը թույլ կտա տեսախցիկի օբյեկտիվին անհետանալ շրջապատող ֆոնի մեջ։ Պետք է հաշվի առնել, որ այս տեխնոլոգիան թույլ չի տալիս տեսախցիկը տեղադրել էկրանի ետևում, այն պարզապես անտեսանելի կդարձնի դրան։