ՄԱԿ-ը վերափոխումների կարիք ունի. Իռլանդիայի փոխվարչապետ
ՄիջազգայինՈրպեսզի ՄԱԿ-ի ԱԽ-ն համապատասխանի ժամանակի հրամայականին, այնտեղ պետք է վերափոխումներ կատարվեն ու պետք է ընդլայնվի կառույցում ներգրավված երկրների շրջանակը: Նյու Յորքում կայացած ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի գագաթնաժողովում այս մասին ասել է Իռլանդիայի փոխվարչապետ Սայմոն Քովենին:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Քովենին հայտարարել է, որ ներկայումս աշխարհի բազմաթիվ երկրների ներկայացուցիչներ դեռևս պատշաճ կերպով ներկայացված չեն կառույցում:
Նա ներկաների ուշադրությունը հրավիրել է հատկապես աֆրիկյան երկրների վրա: Անդրադարձել է նաև փոքր կղզի-պետություններին կառույցում ներգրավելու հարցին: