Ասանժին ապաստան տալու որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ. Էկվադորի ԱԳՆ
ՄիջազգայինԷկվադորի արտաքին գործերի նախարար Խոսե Վալենսիան հաստատել է, որ WikiLeaks պորտալի հիմնադիր Ջուլիան Ասանժին Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը փախստականի կարգավիճակ շնորհելու որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ: Այս մասին գրում է El Universo էկվադորյան թերթը:
Դիվանագետի խոսքով՝ Ասանժի հետագա ճակատագրի հարցը լուծելու համար անհրաժեշտ է ուղիղ երկխոսություն անցկացնել Մեծ Բրիտանիայի և Wikileaks-ի հիմնադրի փաստաբանների միջև: «Նրա՝ ապաստան խնդրող մարդու կարգավիճակը շարունակում է ուժի մեջ մնալ»,-հայտարարել է Վալենսիան:
Միևնույն ժամանակ նա հրաժարվել է մեկնաբանել տեղեկությունն այն մասին, որ Էկվադորը մտադիր է Ասանժին իր լոնդոնյան ու մոսկովյան դեսպանատներում «խորհրդականի» կարգավիճակ տրամադրել: