Նոր Զելանդիայի իշխանությունները էլեկտրական սարքերին հասանելիություն չտրամադրելու դեպքում կտուգանեն զբոսաշրջիկներին
ՄիջազգայինԷլեկտրական սարքերի ապաարգելափակման համար գաղտնաբառը տրամադրելուց հրաժարվելու եւ աշխատակյիցներին նրանց բովանդակությունը ուսումնասիրելու թույլտվություն չտալու դեպքում Նոր Զելանդիայում զբոսաշրջիկները կարող են 3000 դոլարով տուգանվել, գրում է ABCNews-ը:
Հասարակական կազմակերպությունները դատապարտել են իշխանություններին մասնավոր կյանքի մեջ լուրջ ներխուժման համար:
Համապատասխան օրենքն ուժի մեջ է մտել հոկտեմբերի 1-ին: Այն նաեւ մաքսային մարմիններին թույլ է տալիս տվյալները սարքերից կրկնօրինակել: «Զբոսաշրջիկները օրենքը ուժի մեջ մտնելուց հետո անհարմարություն չեն զգա», - ասել են իրավապահները: