Դոնալդ Տուսկը Ռուսաստանին մեղադրել է Եվրամիության միասնությունը խաթարելու փորձի մեջ
ՄիջազգայինԵվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ Ռուսաստանը, նախագահ Վլադիմիր Պուտինի ղեկավարությամբ, լուրջ վտանգ է ներկայացնում Եվրամիության միասնության համար, հաղորդում է DW-ն:
Դոնալդ Տուսկն այս մասին վստահություն է հայտնել շաբաթ՝ հոկտեմբերի 6-ին, Լեհաստանի հարավում գտնվող Կրակով քաղաքի Հովհաննես Պողոս II-ի Պապական համալսարանում կազմակերպված համաժողովում:
Եվրախորհրդի ղեկավարի խոսքով «Բրեքսիտի հարցով հանրաքվեի ընթացքում քարոզարշավին, ինչպես նաեւ Մադրիդից Կատալոնիայի անկախության հարցերում Ռուսաստանի միջամտության հստակ նշաններ կան»:
Դոնալդ Տուսկը օրինակ է բերել նաեւ նախկին կրկնակի գործակալ Սերգեյ Սկրիպալի եւ նրա դուստր Յուլիայի թունավորման հետ կապված իրավիճակը եւ Մոսկվային վերագրվող Հաագայում քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) սերվերներին կիբեր հարձակումը:
Միեւնույն ժամանակ, քաղաքական գործիչը հավելել է, որ «անհանգստացած է» Լատվիայի խորհրդարանի ընտրությունների արդյունքների վերաբերյալ: Ըստ Տուսկի, խոսքը կարող է լինել «տարածաշրջանի համար շրջադարձային պահի մասին, մի պահ, որը նախատեսված էր Կրեմլում, ոչ թե Եվրոպայում»: