Թուրքիայի միանգամից 6 նահանգներում ձերբակալվել են զինվորական պաշտոնյաներ
ՄիջազգայինԹուրքիայի միանգամից 6 նահանգներում ոստիկանությունը գործողություններ է ձեռնարկել զինվորականության դեմ, ձերբակալվել է 7 մարդ. այս մասին գրում է թուրքական artigercek.com կայքը:
Հայտնի է, որ Թուրքիայում 2016 թվականի հուլիսի 15-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձի գործով ոստիկանությունը խուզարկություններ է անցկացրել Անկարայի, Բալըքեսիրի, Անթալիայի, Մարդինի, Հաթայի և Էլյազըղի նահանգներում:
Ընդդիմադիր լրատվամիջոցները նկատում են, որ թեև հեղաշրջման փորձից հետո երկրում սահմանված ու շուրջ երկու տարի տևած արտակարգ դրության ռեժիմի չեղարկմանը՝ իշխանությունները շարունակում են հետապնդումներն ու ճնշումները տարբեր պետական հիմնարկներում ու հատկապես բանակի ներսում:
Հիշեցնենք, որ 2016-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել էր արտակարգ դրություն: