Փարիզում զանգվածային ցույցի ժամանակ արցունքաբեր գազ է կիրառվել
ՄիջազգայինՓարիզում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել հանրահավաքի ժամանակ՝ անկարգապահ ցուցարարներին ցրելու համար:
Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, խաղաղ ցուցարարների քայլերթը հանգիստ շարժվելիս է եղել փողոցով, երբ հաշված րոպեների ընթացքում սևազգեստ և հակագազով անձինք են հայտնվել ցուցարարների շարքում, որից հետո օդում գազ է տարածվել:
Փողոցում գտնվող ցուցարարներն ու պատահական անցորդներն սկսել են ուժեղ հազալ տարածված գազի պատճառով, իսկ աչքերից արցունքներ են հոսել: Չարագործները շունչ քաշելուն պես շարունակել են իրենց գործողությունները:
Ցուցարարների շարքի սկզբում չարագործներին էին սպասում հատուկ ջոկատայինները՝ շրջապատելով օրինախախտներին:
Պետական սոցիալական քաղաքականության ընդդիմադիրների մասշտաբային ցույցը Ֆրանսիայում ամառվանից հետո առաջին անգամ սկսվել է երեկշաբթի՝ երկրի մի շարք խոշորագույն արհմիությունների կոչով: