Մայքլ փոթորիկը թափ հավաքելով մոտենում է Ֆլորիդայի ափերին
ՄիջազգայինՄեքսիկական ծոցում առաջացած «Մայքլ» փոթորիկն ուժեղացել է՝ հասնելով երկրորդ աստիճանի, և Ֆլորիդա նահանգի բնակիչները շուտով կբախվեն նոր տարերային աղետի հետ:
Ինչպես տեղեկացնում է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով ԱՄՆ փոթորիկների ազգային կենտրոնին, «Մայքլ» փոթորկի քամու միջին արագությունը կազմում է 160 կմ/ժամ, իսկ առավելագույնը հասնում է 185 կմ/ժամի:
Ներկա պահին փոթորիկը գտնվում է Ֆլորիդայի Պանամա Սիթի քաղաքից 635 կմ հեռավորությամբ և քաղաքի կողմն է շարժվում 19 կմ/ժամ արագությամբ:
Օդերևութաբանները կարծում են, որ չորեքշաբթի այն կհասնի Ֆլորիդայի ափերին և կարող է էլ ավելի ահագնանալ՝ հասնելով երրորդ աստիճանի: