Հոնկոնգի իշխանությունները մտադիր են արգելել էլեկտրոնային ծխախոտները
ՄիջազգայինՀոնկոնգի իշխանությունները ելնում են էլեկտրոնային ծխախոտների եւ ծխելու այլընտրանքային միջոցների շուտափույթ արգելման անհարաժեշտությունից։ Այս մասին չորեքշաբթի հայտարարել է Չինաստանի այս հատոկ ադմինիստրատիվ շրջանի վարչապետ Կերի Լամը՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Առաջարկում եմ ամբողջովին արգելել էլեկտրոնային ծխախոտները՝ մեր քաղաքացիների, հատկապես՝ երեխաների եւ դեռահասների առողջության պահպանման նպատակով»,- հայտարարել է նա՝ Օրենսդիր խորհրդում տարեկան ուղերձով հանդես գալու ժամանակ։
Այս որոշումն անսպասելի էր փորձագետների համար։ Մինչեւ վերջերս տեղական իշխանությունները ծրագրում էին վերահսկել էլեկտրոնային ծխախոտի շուկան՝ թույլ չտալով դրա վաճառքը անչափահասներին։ Սակայն Լամը պարզաբանել է, որ հարցի համակողմանի ուսումնասիությունը հանգեցրել է դրա լրիվ արգելմանը՝ արտադրության, ներկրման, գովազդի, վաճառքի, մատակարարման։