Ինդոնեզիայում տեղի ունեցած նոր երկրաշարժն առնվազն երեք մարդու կյանք Է խլել
ՄիջազգայինԻնդոնեզիայի Ճավա կղզում տեղի ունեցած նոր երկրաշարժն առնվազն երեք մարդու կյանք Է խլել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 11-ին հայտնել Է Associated Press գործակալությունը: Կղզու արեւելյան մասի առանձին շրջաններում մասամբ ավերվել են բնակելի տները, խնդիրներ են ծագել Էլեկտրականության մատակարարման հարցում:
Ստորգետնյա ցնցումներն զգացվել են նաեւ զբոսաշրջիկների շրջանում ժողովրդականության վայելող Բալի կղզում, սակայն ցունամիի հնարավորության վերաբերյալ նախազգուշացումներ չեն արվել: 6,0 մագնիտուդով երկրաշարժը տեղի Է ունեցել հոկտեմբերի 10-ի երեկոյան: Երկրաշարժի Էպիկենտրոնը գտնվում Էր Սիտուբոնդո քաղաքից 55 կիլոմետր հյուսիս-արեւելք ընկած շրջանում՝ 10,3 կիլոմետր խորության վրա: Նշենք, որ Ինդոնեզիայում մինչ այժմ շարունակվում են սեպտեմբերի վերջին տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետեւանքների վերացման աշխատանքները, երկրաշարժ, որի զոհ դարձավ ավելի քան 2 հազար մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը: