Թրամփը հայտարարել է, որ տիեզերական զորքերի ստեղծման հարցում ԱՄՆ-ն հետ է մնացել Ռուսաստանից եւ Չինաստանից
ՄիջազգայինՏիեզերական զորքերի ստեղծման հարցում ԱՄՆ-ն հետ է մնացել Ռուսաստանից եւ Չինաստանից, Քենթուքի նահանգում հանրահավաքի ժամանակ հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է RT-ն:
Ելույթի ընթացքում Թրամփը շեշտել է, որ իր հրամանագրով Պենտագոնն այժմ աշխատում է ԱՄՆ-ի ԶՈՒ վեցերորդ տիպի՝ տիեզերական ուժերի ստեղծման ուղղությամբ:
«Ի դեպ, Չինաստանն արդեն սկսել է (տիեզերական ուժեր ստեղծել), Ռուսաստանն արդեն սկսել է: Նրանք առաջինն են սկսել, բայց մենք աշխարհի ամենահրաշալի մարդիկ ունենք, մենք ամենալավ սարքավորումներն ենք արտադրում, լավագույն հրթիռները, տանկերն ու նավերն ենք պատրաստում», -նշել է նա:
Օգոստոսին ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մաթիսը հայտարարել էր, որ իր գլխավորած գերատեսչությունն աշխատում է տիեզերական ուժեր ստեղծելու ուղղությամբ: Պենտագոնի ղեկավարի խոսքով, տիեզերքը «նույնպիսի մարտադաշտ է, ինչպես երկիրը, օդն ու ծովը»: