Թրամփը հայտարարել Է, որ վստահում Է իր վարչակազմի ոչ բոլոր աշխատակիցներին
ՄիջազգայինԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ վստահում Է Սպիտակ տան ոչ բոլոր աշխատակիցներին: Այդ մասին նա պատմել Է CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում, որն ամբողջությամբ եթերում ցուցադրվել Է հոկտեմբերի 14-ին:
«Ես ոչ բոլորին եմ վստահում Սպիտակ տանը: Ես անկեղծ կլինեմ ձեզ հետ»,- ընդգծել Է նա: «Ես երեխա չեմ: Դա դաժան աշխարհ Է, դա արատավոր տեղ Է: Վաշինգտոնը արատավոր, արատավոր վայր Է: Հարաձակումներ, զրպարտանք, խոսակցություններ քո թիկունքում, բայց ես յուրովի հարմարավետ եմ ինձ զգում այստեղ»,- հավելել Է Թրամփը:
Նախագահը հայտնել Է, որ մոտ ժամանակներս ամերիկյան վարչակազմը կարող են լքել մի քանի աշխատակիցներ: Ընդսմին նա ընդգծել Է, որ «Սպիտակ տանը ոչ մի քաոս» չկա, չնայած այն բանին, որ այդ մասին գրում են ամերիկյան զանգվածային լրատվամիջոցները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: