Ֆրանսիայի իշխանությունները շարունակում են հարավի բնակիչների տարհանումը հեղեղումների պատճառով
ՄիջազգայինՖրանսիայի իշխանությունները հեղեղումների պատճառով շարունակում են երկրի հարավի մի շարք բնակավայրերի բնակիչների տարհանումը: Այդ մասին, հայտնել Է BFMTV հեռուստաալիքը: Ավելի վաղ հաղորդվել Էր Պեզանի կոմունայում հազար մարդու տարհանման մասին՝ կապված ամբարտակի ճեղքման վտանգի հետ:
Հեռուստաալիքի տվյալներով՝ հոկտեմբերի 15-ի երեկոյան տարհանում Է իրականացվել Նարբոն քաղաքի մերձակայքում: Բացի այդ, հաղորդվում Է, որ հոկտեմբերի 16-ին Օդի դեպարտամենտում փակ կլինեն ուսումնական հաստատությունները:
Պաշտոնական հաղորդագրության մեջ ասված Է, որ տարածաշրջանի առանձին վայրերում մի քանի ժամում անձրեւների եռամսյա նորմա Է տեղացել: Հեղեղման սաստկացմանը նպաստում Է քամին, որի պոռթկումները հասնում են ժամում 100 կիլոմետրի եւ արգելակում ջրի հոսքը:
Օդի դեպարտամենտում հեղեղման զոհերի թիվը, ըստ տարբեր տվյալների, 11-ից 13 Է: Տարածաշրջանում փրկարարական գործողություններին մասնակցում են մի քանի հարյուր հրշեջներ եւ ժանդարմներ՝ առնվազն ութ ուղղաթիռների եւ ինքնաթիռի աջակցությամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: