Իրանում հայտնել են զորահանդեսի ժամանակ ահաբեկչության կազմակերպչի ոչնչացման մասին
ՄիջազգայինԻրանի զինված ուժերի Իսլամական հեղափոխության պահապանների զորամիավորման հասարակայնության հետ կապերի դեպարտամենտը հայտարարել Է, որ Իրանի Ահվազ քաղաքում զորահանդեսի ժամանակ ահաբեկչական գործողության կազմակերպիչը ոչնչացված Է: Այդ մասին հայտնել Է Mehr գործակալությունը:
Իսլամական հեղափոխության պահապանների զորամիավորման հայտարարության համաձայն՝ «Իսլամական պետության» «Էմիր» Աբու Դխոխան սպանվել Է հոկտեմբերի 16-ի առավոտյան Իրաքի Դիյալայի նահանգում՝ Իրանի հետ սահմանի մոտ:
Ահվազում կատարված ահաբեկչական գործողության ժամանակ զինյալները կրակ են բացել զորահանդեսի մասնակիցների վրա: Վերջին տվյալներով՝ ահաբեկչական գործողությունը 29 մարդու կյանք Է խլել, 53 հոգի վիրավորվել Է:
IRNA-ն նշում Է, որ հրաձգությունն սկսել են զինվորական համազգեստով չորս ահաբեկիչներ, որոնք գտնվել են տրիբունայի հետեւում: Հրաձգությունը շարունակվել Է տասը րոպե, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: