Երևան, 30.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ամենավտանգավոր մարզաձևերից մեկը. ե՞րբ կարող է սահնակը Բոյինգի արագություն «բացել». «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 հուլիսի). Ստեղծվել են «եռյակ» դատարաններ. «Փաստ» Արմատների մեջ ժամանակը դառնում է հավերժություն. «Փաստ» Հայաստանը կարող է դուրս գալ ԵԱՏՄ-ից և ՀԱՊԿ-ից, կարող է հեռանալ Ռուսաստանից, բայց ոչ երկար ժամանակով. «Փաստ» Եվրոպան իր լոլոներով խաբել է Հայաստանին. «Փաստ» «Ապրելու ուժը Դավիթի նկատմամբ մեծագույն չմարող սերն է». կրտսեր սերժանտ Դավիթ Յակովլևն անմահացել է հոկտեմբերի 26-ին Շեխերում. «Փաստ» Հայ դասախոսի համաշխարհային հաղթանակը. Հերմինե Պողոսյանն արժանացել է ձեռներեցության կրթության գերազանցության միջազգային մրցանակի. «Փաստ» «Արտ Լանչի» և «Քոֆի Հաուսի» օրինակը. հայկական բիզնեսի նոր մշակույթը՝ մրցակցությունից դեպի գործընկերություն. «Փաստ» Քանդելը հեշտ է, իսկ, այ, կառուցելն ու վերականգնելը... «Փաստ» Արևմուտքի համար՝ Բելուջիստանը ևս մեկ գործոն կարող է հանդիսանալ Մերձավոր Արևելքում իրավիճակն ավելի թեժացնելու համար. Արտակ Զաքարյան


Հայ գիտությունն աշխարհին առաջարկելու շատ բան ունի. Գիտությունների ազգային ակադեմիան նշում է 75-ամյա հոբելյանը

Հասարակություն

 ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում տեղի ունեցավ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման 75-ամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր նիստ:

Հոբելյանական միջոցառումներին մասնակցելու համար Հայաստան են ժամանել գիտական բնագավառի ներկայացուցիչներ Բելառուսից, Էստոնիայից, Իտալիայից, Լատվիայից, Լիտվայից, Ղազախստանից, Ղրղզստանից, Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունից, Մոլդովայից, Չեխիայից, Չինաստանից, Ռուսաստանից, Սլովենիայից, Վրաստանից, Ուկրաինայից։

ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը ողջույնի խոսքում կարեւորեց գիտական համայնքների համագործակցության ամրապնդումն ու զարգացումը։ Նա տեղեկացրեց, որ հոբելյանական միջոցառմանը նախորդել էր ԱՊՀ գիտնականների 2-րդ ֆորումը, որի թեմաներից էին հիմնարար գիտության վիճակն ու զարգացման հեռանկարները։

Բելառուսի ԳԱԱ նախագահության նախագահ, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Գուսակովը նշանակալի իրադարձություն է համարում մեր երկրի համար ակադեմիայի ստեղծումը ԽՍՀՄ-ի համար շատ բարդ ժամանակներում՝ պատերազմի ամենաթեժ շրջանում։ Նրա համոզմամբ, դա ցույց է տալիս, թե որքան է կարեւորվել գիտությունը այդ տարիներին։ «Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիան իր 75 տարիների ընթացքում զարգացման մեծ ճանապարհ է անցել։ Աշխատել եք բոլոր այն ուղղություններով, որով զարգացել է գիտությունն ամբողջ աշխարհում եւ հասել նշանակալի արդյունքների։ Այստեղ ներկա են Մերձբալթիկայի, Եվրամիության, Մեծ Բրիտանիայի եւ ԱՊՀ երկրների գիտական համայնքների ներկայացուցիչները, ինչը ցույց է տալիս նաեւ այն դերակատարությունը, որն ունի ձեր երկրի գիտական կառույցը աշխարհի մակարդակով»,- նշեց Գուսակովը։

Նա նույնպես կարեւորեց տարբեր երկրների գիտական համայնքների միջեւ համագործակցության, փոխօգնության կայացումը, ինչը թույլ կտա լուծումներ գտնել աշխարհի առջեւ ծառացած մարտահրավերներին դիմակայելու համար։

Մոլդովայի ԳԱԱ նախագահ Գեորգի Դուկայի խոսքով, ամբողջ աշխարհը գիտի, թե որքան ուժեղ է եղել եւ այսօր էլ այդպիսին է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիան, որը պահպանվել է ոչ միայն որպես կառույց՝ իր բոլոր ինստիտուտներով, այլեւ գիտական համայնքով։

Լատվիայի ակադեմիայի նախագահ Օյար Սպարիտիսը մեծ պատիվ համարեց հոբելյանական միջոցառմանը ներկա գտնվելը եւ նշեց, որ հայ գիտնականներին հաջողվել է պահպանել հարաբերությունները բոլոր ուղղություններով եւ այսօր կարողանում են միավորել գիտնականներին ամբողջ աշխարհից։ 

«Խորհրդային միության փլուզումից հետո մենք մեր հարաբերությունները կառուցում ենք հիմնականում Եվրոպայի հետ, սակայն ամեն դեպքում պետք է պահպանել նաեւ հին կապերը։ Ակադեմիաները շատ կարեւոր են՝ ձեւավորելու եւ ուղղորդելու գիտական մտքի զարգացումը»,- ասաց Սպարիտիսը։

Ռուսաստանի Դաշնության ԳԱԱ փոխնախագահ Վլադիմիր Չեխոնինը նկատեց, որ Խորհրդային Միության փլուզումից հետո եղել են դժվարություններ, որոնք, սակայն, հաղթահարվել են, եւ այսօր Հայաստանի ակադեմիան ներկայանում է նոր որակով։ 

«Հայկական գիտական միտքը մեծ անուններ է տվել համաշխարհային գիտությանը՝ Օրբելի եղբայրներ, Վիկտոր Համբարձումյան, Ալիխանյան եղբայրներ։ Նրանցից յուրաքանչյուրն իր բնագավառում բացահայտումներ է արել, որոնք հարստացրել են համաշխարհային գիտությունը։ Ներկայումս հորիզոնական կապեր են հաստատվել տարբեր գիտական հանրույթների միջեւ, նաեւ տեղի է ունեցել գիտությունների ակադեմիաների կոնսոլիդացիա»,- ասաց նա՝ ընդգծելով, որ Ռուսաստանի գիտությունների ակադեմիան այսուհետ էլ կշարունակի համագործակցությունը։

Հոբելյանի առթիվ ազգային ակադեմիային շնորհավորական խոսք էր ուղղել պոլիտեխնիկական հանրույթը։ «Ակադեմիայի հիմնադրմամբ բեկում առաջացավ հայկական գիտության մեջ, լայն թափ ստացան ինչպես տեսական, հիմնարար, այնպես էլ կիրառական հետազոտությունները, որոնց արդյունքների ներդրումները տնտեսության տարբեր ճյուղերերում աննախադեպ կերպով առաջ մղեցին հանրապետության զարգացումը»,- ասված էր ուղերձում։ 

Եվրոպական երկրների ակադեմիաների ընկերակցության (ALLEA- All European academia) փոխնախագահ Գրահամ Քեյը նկատեց, որ Եվրոպայում նույնպես ակադեմիաների առջեւ բազմաթիվ մարտահրավերներ կան։ 

«Մենք պետք է համագործակցենք եւ օգնենք միմյանց։ Սա կենսական նշանականության խնդիր է։ Մենք ունենք ընդհանուր արժեքներ, մշակույթ, հետեւաբար, մեկ ցանցում մեր անդամների միավորմամբ կկարողանանք արդյունավետ պայքարել գիտության պահպանման ուղղությամբ՝ միաժամանակ անկախ մնալով քաղաքական անցուդարձից եւ գաղափարական տարբերություններից»,- ասաց  Քեյը։

Շնորհավորական ելույթներով հանդես եկան նաեւ Եվրոպական ակադեմիայի, Տաջիկստանի, Վրաստանի, Ղրղզստանի, Էստոնիայի, Սլովենիայի, Լիտվայի գիտությունների ազգային ակադեմիաների ներկայացուցիչները՝ մեկ անգամ եւս անդրադառնալով մեր երկրի գիտական ձեռքբերումներին եւ գիտության մեջ ունեցած մեծ ավանդին։

Հայ գիտական մտքի ձեռքբերումները՝ ֆինանսների «գերի»

Հանդիսավոր նիստի ավարտին բացվեց ՀՀ ԳԱԱ-ի ցուցահանդեսը, որտեղ ներկայացված էին ակադեմիայի գիտահետազոտական կազմակերպությունների ուղղությունները, գիտական հետազոտությունների կիրառական նշանակության արդյունքները եւ գիտատեխնիկական նախանմուշները, որոնք արտացոլում են ՀՀ ԳԱԱ-ի ինովացիոն ներուժը։ Հոկտեմբերի 19-ին ցուցահանդես կայցելեն Հայաստանի ավագ դպրոցների աշակերտները` ծանոթանալու Հայաստանի գիտնականների ձեռքբերումներին: Հյուրերի համար այց է նախատեսված Մատենադարան եւ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն: Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա հոբելյանական նիստ, որի ընթացքում կպարգեւատրվեն վաստակաշատ գիտնականները: Տեղի կունենա Գիտությունների ակադեմիաների միջազգային ասոցիացիայի նիստը։

Ինֆորմատիկայի եւ ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Սահակյանն  «Արմենպրես»-ի հետ զրույցում անդրադարձավ անկախության տարիներին իրենց կառույցի ձեռքբերումներին։ Մասնավորապես, 1994 թ-ին ստեղծվեց Հայաստանում առաջին կոմպյուտերային ցանցը, որն ամենախոշորն է։ Այն միացած է համաեվրոպական գիտակրթական ցանցին, որը միավորում է 36 եվրոպական երկրների։ Հայաստանյան ցանցին են միացած համալսարաններ, գիտական կազմակերպություններ, որոնք հնարավորություն ունեն անսահմանափակ օգտագործել կապուղին։ 2004-ին ստեղծեցին Հայաստանում առաջին «սուպերկոմպյուտերը»՝ «Armclaster»-ը։ Առաջիկայում նախատեսում են Ֆրանսիայից բերել ավելի հզոր համակարգիչ, որը թույլ կտա լուծել խոշոր մոդելավորման խնդիրներ։

Մեխանիկայի ինստիտուտի տնօրեն Վահրամ Հակոբյանի խոսքով, իրենց հաստատությունն ուսումնասիրություններ է կատարում կոմպոզիտ նյութերի ամրության, նրանց երկաթակրության վերաբերյալ, բացի դրանից, զարգանում է նաեւ նյութագիտությունը։ Այդ առումով հետաքրքրություն է ներկայացնում ինստիտուտի գիտնականների կողմից մշակված տեխնոլոգիան, որը թույլ է տալիս տեղում վերամշակել սպիտակահողերը եւ շինարարություն իրականացնել։ 

«Հայաստանում, այդ թվում՝ Երեւանում շատ հողեր կան, որտեղ հնարավոր չէ միանգամից շենք կառուցել՝ գրունտը վատ վիճակում  է՝ կամ սահող է, կամ՝ սպիտակահող։ Օրինակ՝ 15-րդ թաղամասում շենքերի մեծ մասը ճաքեր եւ վնասվածքներ ունի։ Այդ տարածքներում շենքեր կառուցելու համար հանում են այդ հողը, որից հետո նոր հող են լցնում։ Մեր գիտնականների մշակած տեխնոլոգիան տեղում թույլ կտա ամուր դարձնել այդ հողը»,- մանրամասնեց Հակոբյանը՝ նշելով, որ նոր տեխնոլոգիան դեռ կիրառական ոլորտ դուրս չի եկել։ Առաջարկ եղել է շինարարներին, սակայն վերջիններս, սովոր լինելով հնին, դժվարությամբ են ընդունում նորը։ Հաջորդ նորարարությունը արգելակման կոճղակներ էին։ 

«Սովորաբար կոճղակների արտադրության մեջ օգտագործվում է ասբեստ, որը քաղցկեղածին է։ Ամբողջ աշխարհն այսօր աշխատում է անվտանգ տարբերակ գտնելու ուղղությամբ։ Մեզ հաջողվել է տարբեր անվտանգ նյութերից էժան կոճղակներ պատրաստել»,- ասաց նա։

Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտը նույնպես ներկայացել էր իր նորարարություններով։ Ինստիտուտի գլխավոր ինժեներ, տեխնիկական գիտությունների թեկնածու Սամվել Մխիթարյանի խոսքով, իրենք կարողանում են նվազագույն ֆինանսավորմամբ իրականացնել հետազոտական աշխատանքներ, սակայն արդեն գիտահետազոտական աշխատանքների արդյունքների ներդրման մասով կան խնդիրներ։ 

«Ունենք բազմաթիվ հեռանկարային արդյունքներ, որոնց արդյունաբերության մեջ ներդրման համար լուրջ ֆինանսավորում է պետք։ Համակարգային արդյունքների ապահովման համար համագործակցության եւ այլ ճանապարհներով ֆինանսավորման տարբերակները բավարար չեն։ Շղթան պետք է ամբողջովին փակել, այն է՝ հետազոտական աշխատանքներ, դրանց արդյունքների մշակում, փորձարկում, ներդրումային սխեմաների միջոցով առեւտրայնացում։ Թեեւ տեսական մասը եւ մի քանի փորձանմուշներ կարողանում ենք պատրաստել, սակայն արտադրական լայն դաշտ չեն կարողանում մուտք գորել ֆինանսների սղության պատճառով»,- ասաց Մխիթարյանը։ Ինստիտուտի կողմից դեռեւս 1997-2001թթ. մշակվել են ակուստոպլազմային լամպեր, որոնց ցուցանիշները՝ ջերմատվության եւ էներգախնայողության մասով չեն գերազանցում անգամ այդ դաշտում լավագույնը համարվող «Ֆիլիպս» ընկերության նմանատիպ լամպերը։

Մյուս նորարարությունը ռենտգենյան ճառագայթների մոնոխրոմատորներն են, որոնք կտրում են ճառագայթի մի մասը՝  թողնելով օգտակար հատվածը, որի հաճախականությունը կարող է փոխվել շատ լայն տիրույթում։ Ունեն ռենտգենյան ճառագայթների ոսպնյակներ, որոնք մեծ կիրառություն կարող են ունենալ բժշկական բարդագույն դիագնոստիկ սարքավորումների համար։

«Այդ ոսպնյակները կենտրոնացնում են ռենտգենյան ճառագայթներն այնպես, որ միայն անհրաժեշտ օրգանը ճառագայթվի»,- ընդգծեց գիտնականը։

Հայաստանի ԳԱԱ-ն ստեղծվել է 1943 թ. նոյեմբերին՝ որպես երկրի բարձրագույն գիտական հաստատություն։ ՀՀ ԳԱԱ-ն միավորում է 34-ից ավելի գիտական ինստիտուտներ, հաստատություններ, ձեռնարկություններ և այլ կազմակերպություններ: Այն ունի 3800-ից ավելի աշխատակից, այդ թվում՝ մոտ 340 գիտության դոկտոր և մոտ 1100 գիտության թեկնածու: Ակադեմիայի կազմում ընդգրկված են 46 ակադեմիկոս, 56 թղթակից անդամ, 4 պատվավոր անդամ, 133 արտասահմանյան անդամ և 40 պատվավոր դոկտոր: Այս տարիների ընթացքում Հայաստանի գիտնականները հասել են նշանակալի արդյունքների բոլոր ուղղություններով:

 

Բաքվում հաղթած մարզիկները վերադարձել են ՀայաստանՈւկրաինայի ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 2 մարդ է զոհվել Զապորոժիեիում. այլ զոհեր նույնպես եղել ենՀանձնելու են Տիգրանաշենն ու միջանցքը՝ կտրելով Սյունիքն ու Վայոց ձորը մնացած Հայաստանից․ Ավետիք ՉալաբյանՈւնենք հարյուրավոր մասնագիտություններ, որոնք, ցավոք, բուհ դիմելիս ուսանողները չեն նախընտրում. Ատոմ ՄխիթարյանՎՏԲ-Հայաստան Բանկ. «Կայուն» ավանդ՝ մինչև 10% տարեկան տոկոսադրույքով և բջջային հավելվածով ձևակերպելու հնարավորությամբRate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումըԻնչպես համատեղել ինովացիաներն ու հանքարդյունաբերությունըՀայաստանում խոշոր ներդրում կատարողները երաշխիք չունեն, որ իշխանություններն իրենց չեն սահմանափակի. Հրայր Կամենդատյան«Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրի պատանի ջութակահարը Էստոնիայում անցկացվող կրթական ուղևորությանը Ամենավտանգավոր մարզաձևերից մեկը. ե՞րբ կարող է սահնակը Բոյինգի արագություն «բացել». «Փաստ»Արևային վահանակներից պատրաստված ցանկապատը կարող է ավելի մատչելի լինել, քան ավանդական ցանկապատը. Որո՞նք են դրա առավելությունները ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 հուլիսի). Ստեղծվել են «եռյակ» դատարաններ. «Փաստ»Տիգրանաշենի ու Կիրանցի բնակիչները ՔՊ-ին շատ քիչ ձայն են տվել. Արմեն ՄանվելյանՄեր պայքարի ընկեր Ավետիք Չալաբյանի ուղերձը Արմատների մեջ ժամանակը դառնում է հավերժություն. «Փաստ» Բելգիայի Դաշնային խորհրդարանում կրկին բարձրացվել է Ավետիք Չալաբյանի քաղաքական հետապնդման հարցըՆույնիսկ ընտրությունները կեղծելու դեպքում ԲՀԿ-ն պետք է և կարող էր լինել խորհրդարանում. Ցոլակ ԱկոպյանՀայաստանը կարող է դուրս գալ ԵԱՏՄ-ից և ՀԱՊԿ-ից, կարող է հեռանալ Ռուսաստանից, բայց ոչ երկար ժամանակով. «Փաստ»Նույնիսկ ընտրությունները կեղծելու դեպքում ԲՀԿ-ն պետք է և կարող էր լինել խորհրդարանում. Ցոլակ ԱկոպյանԵվրոպան իր լոլոներով խաբել է Հայաստանին. «Փաստ»Դեպի ուր. արտահանման արգելքներն ու գյուղացու անելանելի վիճակը «Ապրելու ուժը Դավիթի նկատմամբ մեծագույն չմարող սերն է». կրտսեր սերժանտ Դավիթ Յակովլևն անմահացել է հոկտեմբերի 26-ին Շեխերում. «Փաստ»Հայ դասախոսի համաշխարհային հաղթանակը. Հերմինե Պողոսյանն արժանացել է ձեռներեցության կրթության գերազանցության միջազգային մրցանակի. «Փաստ»«Արտ Լանչի» և «Քոֆի Հաուսի» օրինակը. հայկական բիզնեսի նոր մշակույթը՝ մրցակցությունից դեպի գործընկերություն. «Փաստ»Քանդելը հեշտ է, իսկ, այ, կառուցելն ու վերականգնելը... «Փաստ»Արևմուտքի համար՝ Բելուջիստանը ևս մեկ գործոն կարող է հանդիսանալ Մերձավոր Արևելքում իրավիճակն ավելի թեժացնելու համար. Արտակ ԶաքարյանԱշխարհաքաղաքական շրջադարձեր, տարածքային կորուստներ և տարածաշրջանային անվտանգության իրական պատկերը. «Փաստ»Էլ ո՞ր շահառուները կարող են օգտվել գյուղոլորտի պետական աջակցության ծրագրերից. նախագիծ. «Փաստ»«Ավտորիտարացման միտումներն անընդհատ աճում են՝ կապված թե՛ խոսքի ազատության սահմանափակման, թե՛ քաղաքական հետապնդումների հետ». «Փաստ»Բանտից հղված ահազանգ. Ավետիք Չալաբյանը հայտարարում է համատարած բռնաճնշումների և իշխանության անկման սկզբի մասին. «Փաստ»Լոռու մարզի մի շարք համայնքներում տրանսպորտային ճգնաժամը լուծվել է. գործարկվել է անվճար երթուղի. «Փաստ»Բռնազավթում՝ պետականացման քողի տակ. ՀԷՑ-ի շուրջ ծավալվող ապօրինությունը վտանգում է Հայաստանի ապագան. «Փաստ»Արդյոք ովքեր են. ի՞նչ են ցույց տալիս խոշորների վճարած հարկերը. «Փաստ»Թրամփը Զելենսկու հետ հանդիպման ժամանակ պնդել է, որ դադարեցնի պшտերազմըԱնգլիայի տարածքի կեսում երաշտ է հայտարարվել շոգի չորրորդ ալիքի պայմաններումՀուլիսի 30/31-ին, օգոստոսի 4-ին գազ չի լինելու․ հասցեներՈրպես անհետ կորած որոնվում է 2012թ. ծնված Վահե ԱպիկյանըՄենք ուշադիր հետևում ենք նրանց յուրաքանչյուր քայլին, ովքեր փորձում են մեր տարածաշրջանում լարվածություն առաջացնել․ ԷրդողանԼոռու մարզում սննդային թnւնավորմանը բնորոշ ախտանիշներով բուժօգնության է դիմել 22 քաղաքացի. ՀՎԿԱԿՄադրիդը խնդրել է օգտագործել ԵՄ համերաշխության հիմնադրամը՝ անտառային հրդեհների պատճառովՀարսանեկան արարողության մասնակիցների միջև վիճшբանություն է տեղի ունեցել․ մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոցՀայկական ապրանքների վրա դրվող սահմանափակումների մասին և ոչ միայն. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը պետք է գիտակցի, որ իշխանություններն իրենց ձայները «գցում են աղբարկղը», և դրա դեմ պետք է պայքարել օրենքով նախատեսված բոլոր հնարավոր գործիքներով, այդ թվում փողոցով․ Աննա ԿոստանյանՋուր հավաքեք․ ջուր չի լինելուՄԻՊ-ն այցելել է ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալ. առանձնազրույց է ունեցել զինծառայողների հետԱնչափահասին թրաֆիքինգի ենթարկելու մեջ մեղադրվողներից մեկի նկատմամբ կիրառվել է տնային կալանքը, մյուսի նկատմամբ՝ բացակայելու արգելքըՄոսկվայի մարզում ուժեղ անձրևների պատճառով եղանակային վտանգի դեղին մակարդակ է հայտարարվելԵկեղեցու շուրջ պայքարը տեղափոխվում է քաղաքական նոր հարթություն․ Արմեն ՀովասափյանՊահեստազորի զինվորականները՝ Հայաստանի ծառայության մեջ են միշտ․ Աննա ՂուկասյանՀանրային քննարկման են ներկայացվել նախադպրոցական կրթական ծրագրերի նախագծերն ըստ տարիքային խմբերի