Գերմանիայի դատախազությունն ստուգում է սկսել պաշտպանության նախարարի նկատմամբ
ՄիջազգայինԲեռլինի դատախազությունը ստուգում Է այն տեղեկատվությունն այն մասին, որ Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը չափից ավելի շատ Է գերատեսչության աշխատանքում ներգրավել արտաքին խորհրդատուների: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 18-ին հայտնել Է Der Spiegel հանդեսը:
«Ֆոն դեր Լյայենը կարող Է պատասխանատու լինել այն բանի համար, որ երկար ժամանակի ընթացքում անձինք, որոնց վարձել են դրսից, աշխատել են որպես նախարարության շարքային աշխատակիցներ»,- գրել Է հրատարակությունը:
Հանդեսի տվյալներով՝ արտաքին խորհրդատուները չափազանց շատ են նախարարությունում աշխատանքի ներգրավվել այնպիսի ուղղություններով, ինչպիսիք են տեղեկատվական տեխնոլոգիաները եւ արդիականացման հարցերը:
Դատախազությունը նաեւ կստուգի այն տեղեկավտությունը, որ նախարարությունից պետական պատվերներն անմիջապես տրվել են որոշակի շրջանակի անձանց, այլ ոչ թե հայտամրցույթ անցկացվելուց հետո, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: