Աֆղանստանում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները
ՄիջազգայինԱֆղանստանում ընտրողներն այցելում են ընտրական տեղամասեր՝ իրենց թեկնածուներին ձայն տալով «Թալիբանի» կողմից սպառնալիքների եւ անվտանգության խստագույն պայմաններում, փոխանցում է BBC-ն:
Աֆղանստանի խորհրդարանի 250 պատգամավորական մանդատի համար պայքարում են ավելի քան 2500 թեկնածուներ:
Ընդ որում՝ անվտանգության նկատառումներով փակվել է ընտրական տեղամասերի ավելի քան 30 տոկոսը, քանի որ մինչեւ ընտրությունների մեկնարկը սպանվել է 10 թեկնածու:
Պարբերականը հայտնում է, որ Քանդահարի նահանգում ընտրությունները տեղափոխվել են տեղական ոստիկանության ղեկավարի սպանության պատճառով. նրան սպանել էր կեղծ թիկնապահը:
Բարձր մակարդակով անվտանգության խորհրդակցությունից հետո իրագործված հանցագործության պատասխանատվությունը ստանձնել էր «Թալիբանը»:
Հիշեցնենք, որ Աֆղանստանում նախընտրական մրցարշավի ընթացքում տեղի են ունեցել խորհրդարանի պատգամավորի թեկնածուների եւ երկրի պաշտոնական ներկայացուցիչների սպանություններ եւ ահաբեկություններ: