Հարյուր հազարավոր բրիտանացիներ երթի են դուրս եկել՝ պահանջելով նոր հանրաքվե անցկացնել Brexit-ի հարցով
ՄիջազգայինԼոնդոնում զանգվածային բողոքի ցույց է իրականացվում, որի մասնակիցները պահանջում են հանրաքվե անցկացնել Brexit-ի հարցով վերջնական պայմանագրի համար:
Ինչպես հայտնում է BBC-ն, ակցիայի կազմակերպիչների խոսքով՝ երթը կարող է դառնալ նմանօրինակ խոշորագույն, ամենահնչեղ և առավել կարևոր բողոքի ակցիան:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն ավելի վաղ արդեն բացառել էր նման հանրաքվեի անցկացման հնարավորությունը:
Երթի մասնակիցները հավաքվել են լոնդոնյան Հայդ պարկում, որտեղից շարժվել են դեպի խորհրդարանի հրապարակ: Կամզակերպիչները նշում են, որ երթին մինչև 570 000 մարդ է մասնակցում:
Սքոթլենդ-Յարդից հայտարարել են, որ չեն կարող հաշվել ցուցարարների թվաքանակը:
Հիշեցնենք, որ 2016 թվականին անցկացված հանարաքվեի արդյունքներով՝ բրիտանացիների 51.89 տոկոսը կողմ է քվեարկել Եվրամիության կազմից դուրս գալուն, 48.11 տոկոսը՝ դեմ: