Սաուդյան Արաբիայի իշխանությունները սաուդացի լրագրողի սպանությունը խոստովանել են ճնշման ներքո
ՄիջազգայինԹուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել է, որ Սաուդյան Արաբիայի իշխանությունները Ստամբուլում իրենց գլխավոր հյուպատոսության շենքում սաուդացի լրագրող Ջամալ Խաշոկջիի սպանության փաստը խոստովանել են ճնշումների ներքո:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Սաուդյան առաջնորդի խոսակցությունից հետո Սաուդյան Արաբիան ավելի հաղորդակից դարձավ և կարևոր է, որ նրանք թեկուզ ուշ և ճնշման ներքո, բայց խոստովանեցին սպանությունը: Բոլոր հետաքննություններին մասնակցում են սաուդացի ներկայացուցիչներ»,-ասել է Չավուշօղլուն:
ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Ջինա Հեսպելը Թուրքիայում է և մասնակցելու է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունում սպանված սաուդացի լրագրող Ջամալ Խաշոկջիի սպանության գործի հետաքննությանը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն Է հայտնել, որ Ստամբուլում Սաուդյան Արաբիայի դեսպանատանը սաուդացի լրագրող Ջամալ Խաշոկջիի մահը դավադրության արդյունք էր, սակայն իրադարձությունները սկսեցին զարգանալ ոչ այնպես, ինչպես սկզբնապես պլանավորված Էր: