Brent ապրանքանիշի նավթի գինը մեկ բարելի դիմաց 78 դոլարից ցածր է
ՄիջազգայինՀյուսիսծովյան Brent ապրանքանիշի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 78 դոլարից՝ մեկ բարելի դիմաց: Ինչպես հաղորդում է Life.ru-ն, այս մասին վկայում են լոնդոնյան ICE բորսայում գրանցված աճուրդի տվյալները:
Նավթի մեկ բարելի արժեքը կազմել է 77.87 դոլար: «Սև ոսկու» գինը վերջին անգամ այս մակարդակին է եղել սեպտեմբերի 18-ին:
Փորձագետները չեն բացառում, որ նավթի գինը նվազում է Սաուդյան Արաբիայում սև ոսկու արդյունահանման ծավալների հնարավոր ավելացման մասին լուրերի ֆոնին: