Լավրովն ու Պոմպեոն հեռախոսազրույցով քննարկել են Ռուսաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների միջև շփումների նախապատրաստման հարցեր
ՄիջազգայինՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի շփումների պատրաստման համատեքստում անդրադարձել են միջազգային և երկկողմ օրակարգի հարցերի: Այդ մասին նշված է Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրությունում:
Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների շփումների նախապատրաստման համատեքստում նրանք քննարկել են միջազգային օրակարգի և երկկողմ հարաբերությունների ընթացիկ հարցեր: Զրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հոկտեմբերի 24-ին հանդիպել էր Դոնալդ Թրամփի հետ: Բանակցությունների ավարտից հետո հայտարարվել էր, որ Պուտինի և Թրամփի առաջիկա հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 11-ին Փարիզում, որտեղ նշվելու է Առաջին Համաշխարհային պատերազմի ավարտի 100-ամյակը: