Թրամփը հայտարարել է փոստով ռումբեր ուղարկող կասկածյալի ձերբակալության մասին
ՄիջազգայինԱՄՆ-ի իրավապահ մարմինները ձերբակալել են փոստով ռումբեր ուղարկող կասկածյալին: Այս մասին լուրը հաստատել է նախագահ Դոնալդ Թրամփը՝ Սպիտակ տանը ելույթի ժամանակ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Ես ուրախ եմ հայտնել, որ իրավապահ մարմիները ձերբակալել են կասկածյալին: Մենք չպետք է թույլ տանք, որ քաղաքական բռնությունը արմատներ դնի ԱՄՆ-ում, մենք չենք կարող դա թույլ տալ: Ես պատրաստ եմ անել այն ամենը, ինչը հարկավոր է, որ դա տեղի չունենա»,- նշել է նա:
Թրամփը ընդգծել է նաև, որ վերոնշյալ գործի հետ առնչություն ունեցող ցանկացած անձ պատասխանատվության կենթարկվի օրենքի ամբողջ խստությամբ:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ կասկածյալի անունը Սեյզար Սեյակ կրտսեր է, որին արդեն ձերբակալել են ահաբեկչական սպառնալիքների համար: