Brent ապրանքանիշի նավթի գինն անկայուն աճ է գրանցել
ՄիջազգայինՆավթային շուկայում այսօր անկայուն աճուրդային տվյալներ են գրանցվել. ցերեկային նվազումից հետո գներն աճել են, սակայն երրորդ շաբաթն անընդմեջ անկումով է ավարտվել:
Ինչպես ներկայացնում է Интерфакс գործակալությունը, հյուսիսծովյան Brent ապրանքանիշի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքը լոնդոնյան ICE Futures բորսայում կազմել է 77.2 դոլար՝ մեկ բարելի դիմաց՝ 0.4 տոկոս աճ գրանցելով:
Մինչդեռ WTI տեխասյան ընկերության դեկտեմբերյան ֆյուչերսների գինը NYMEX նյույորքյան առևտրային բորսայում 0.19 տոկոս աճ է գրանցել՝ կազմելով 67.2 դոլար՝ մեկ բարելի դիմաց:
Շաբաթվա սկզբում Brent-ի նավթն էժանացել էր 3.2 տոկոսով, իսկ WTI ընկերության նավթը՝ 2.8 տոկոսով: