Լեհաստանում առևտրի տան առաստաղի փլուզման հետևանքով 7 մարդ է տուժել
ՄիջազգայինԿիրակի՝ հոկտեմբերի 28-ին, հարավարևելյան Լեհաստանի Ժեշուվ քաղաքի կենտրոնում գտնվող առևտրի տանն առաստաղի փլուզման հետևանքով տուժել է 7 մարդ: Այս մասին հաղորդում է TACC-ը՝ հղում անելով ոստիկանությանը:
Ստորկարպատյան ոստիկանության մամուլի ծառայության ներկայացուցիչ Աննա Կլին լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ առևտրի սրահի առաջին հարկում առաստաղից պոկվել ու փլուզվել է մոտ 40 մ լայնությամբ ու 50 մ երկարությամբ բեկոր, ինչի հետևանքով տուժել է 7 մարդ: Տուժածների կյանքին վտանգ չի սպառնում:
Միջադեպի պահին առևտրի կենտրոնում գտնվել է մոտ 50 մարդ, որոնց անմիջապես տարհանել են, իսկ տուժածներց վեցին՝ տեղափոխել հիվանդանոց: Միջադեպի պատճառները դեռ պարզվում են: