Իրանի նախագահի շարժական հեռախոսը կփոխեն գաղտնալսում հայտնաբերելու պատճառով
ՄիջազգայինԻրանի նախագահ Հասան Ռոուհանիի շարժական հեռախոսը գաղտնալսել են, ուստի ապարատը հարկադրված կփոխեն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ԻՍՆԱ լրատվական գործակալությանը հայտնել Է Իրանի Քաղաքացիական պաշտպանության կազմակերպության ղեկավար բրիգադային գեներալ Ռըզա Ջալալին:
Նրա խոսքով՝ Իրանի նախագահի հեռախոսը գաղտնալսել են վերջերս: Սակայն նա չի ճշտել, թվ ով Է կանգնած դրա հետեւում եւ թե ինչ տեղեկատվություն կարող Էին ստանալ լրտեսները:
Ջալալին նշել Է, որ Ռոուհանիի հեռախոսը մոտ ժամանակներս կփոխեն ավելի անվտանգ սարքով: Բացի դրանից, նա հայտարարել Է, որ Իրանը չեզոքացրել Է StuxNet համակարգչային վիրուսի նոր տարբերակը: «Վերջերս մենք StuxNet-ի նոր սերունդ հայտնաբերեցինք, որը բաղկացած Էր մի քանի մասից… եւ փորձում Էր ներթափանցել մեր համակարգեր»,- մեջբերում Է Ջալալիի խոսքը ԻՍՆԱ-ն: StuxNet-ը վիրուսային ծրագիր Է, որը նպատակամիտված Է դեպի Microsoft Windows գործառական համակարգով համակարգիչները: Ենթադրություն կա, որ StuxNet-ն իրենից ներկայացնում Է Իսրայելի եւ ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների մշակումն՝ ուղղված Իրանի միջուկային ծրագրի դեմ: Այսպես, 2010 թվականին StuxNet համակարգչային վիրուսի միջոցով կանգնեցվել Էին Իրանի ուրանային վառելիքի հարստացման ցենտրիֆուգները, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: