ՄԱԿ-ը կոչ է արել ներգրավել միջազգային փորձագետներին և անկախ հետաքննություն անցկացնել սաուդացի լրագրողի սպանության գործով
ՄիջազգայինՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցով գերագույն հանձնակատար Միշել Բաչելետը կոչ է արել անկախ հետաքննություն անցկացնել Թուրքիայում սպանված սաուդացի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության գործով, որին կներգրավվեն միջազգային փորձագետները:
Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը՝ մեջբերելով ՄԱԿ-ի հանձնակատարի հայտարարությունը, որն այսօր տարածվել է Ժնևում: «Որպեսզի հետաքննություն անցկացվի անկախ որևէ քաղաքական նկատառումներից, ցանկալի է միջազգային փորձագետների ներգրավումը, որոնց կապահովվի լիակատար հասանելիություն վկաներին և վկայություններին»,- ասել է Բաչելետը:
Հիշեցնենք, որ սաուդացի լրագրողի սպանության գործի քննությանը մասնակցելու համար Թուրքիա է մեկնել Սաուդյան Թագավորության գլխավոր դատախազը:
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն այսօր ավելի վաղ հայտարարել է, որ Խաշոգջիի հետ պատահածի պատասխանատվությունը Սաուդյան Արաբիայինն է, քանի որ ոճրագործները Թուրքիայում չեն: