Թրամփը հայտարարել է Իրանի հետ նոր համաձայնագիր կնքելու պատրաստակամության մասին
ՄիջազգայինԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Իրանի հետ նոր, ավելի համապարփակ համաձայանգիր կնքել, հաղորդում է RT-ն` վկայակոչելով Սպիտակ տան կայքում հրապարակված հայտարարությանը:
«ԱՄՆ-ն ինչպես եւ նախկինում պատրաստ է նոր պայմանագիր կնքել, ավելի համապարփակ համաձայնագիր Իրանի հետ, որը ընդմիշտ արգելափակում է միջուկային զենքի ուղին եւ անդրադառնում է նրա չարամիտ գործողությունների ողջ սպեկտրին եւ որին արժանի է իրանցի ժոովուրդը», — ասվում է փաստաթղթում:
Թրամփն ընդգծել է, որ քանի դեռ նոր պայմանագիր չի կնքվել, պատմական պատժամիջոցները ուժի մեջ կմնան:
ԱՄՆ նախագահը Իրանին կոչ է արել «հրաժարվել միջուկային հավակնություններից, փոխել իր ապակառուցողական վարքը, հարգել իր ժողովրդի իրավունքները եւ վերադառնալ դեպի նարեխիղճ բանակցություններին»:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ Իրանի դեմ կիրառվող ԱՄՆ-ի նավթային պատժամիջոցները չեն ազդի ութ երկրների վրա: