Երևան, 17.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Երբ յուրաքանչյուր նվաճող իր նպաստն է բերել. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 սեպտեմբերի). Ով չի ստացել հուսալիության մասին վկայական, համարվել է ժողովրդի թշնամի. «Փաստ» Պետք է ընտրություն կատարել. ի՞նչ են նախատեսում ԵԱՏՄ հիմնադիր փաստաթղթերը. «Փաստ» Ի՞նչ է հուշում վրացական փորձը. «Փաստ» Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ» «Եղբայրս աշխույժ էր, ճարպիկ, ընկերասեր ու շփվող». Վահագն Սարգսյանն անմահացել է սեպտեմբերի 14-ին Իշխանասարում. «Փաստ» «Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ» Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ» Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ» Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ»


Արդյո՞ք նախորդ դարի 20–ական թվականների նման ժողովրդավարության նահանջ չի սպասվում

Հասարակություն

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը, խոսելով նախորդ դարի առաջին քսանամյակի և ներկայի մասին, նշեց, որ թեև նմանությունները մեծ չեն, բայց 1920–ական և այսօրվա արտաքին քաղաքական առումով որոշ նմանություններ կան: Հատկապես Ռուսաստան– Թուրքիա մերձեցման նմանությունների առումով, որը Հայաստանի համար աղետալի հետևանքներ ունեցավ: Բայց հարյուր տարի առաջ և ներկա մերձեցումների միջև կան նաև տարբերություններ, ինչը, ըստ պատմաբանի, թույլ չի տա ընդհանուր ճակատ ձևավորելով՝ ազդել Հայաստանի վրա: 

«Բարեբախտաբար, Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունների միջև լուրջ խոչընդոտներ կան: Մասնավորապես, խոսքը Ղրիմի հարցին է վերաբերում: Ինչու չէ՝ նաև Օսեթիայի և Աբխազիայի հարցերին է վերաբերում, քանի որ Թուրքիան քանիցս հայտարարեց, որ ո՛չ Օսեթիայի, ո՛չ Աբխազիայի հարցում չի աջակցի Ռուսաստանին և կողմ է Վրաստանի տարածքային ամբողջականությանը: Այս առումով իրավիճակը նման չէ նախորդ դարի 20–ական թվականներին, երբ Ռուսաստանը, քեմալական Թուրքիան և Ադրբեջանը եռակողմ գործում էին անկախ Հայաստանի դեմ, ինչն ավարտվեց առաջին հանրապետության կորստով»,– ասաց Ա. Մելքոնյանը:

Գիտնականը համաձայն է մտքի հետ, որ երբ բոլոր կողմերը սկսում են Հայաստանի դեմ միավորվել, սովորաբար եղած հակասությունները կա՛մ շրջանցում են, կա՛մ մի կողմ են դնում: Բայցև նշեց, որ անցյալ և ներկա դարերի նույն ժամանակաշրջանի համեմատությունը ցույց է տալիս, որ այս առումով այսօր իրողությունները փոքր–ինչ այլ են: Եվ չնայած Առաջին համաշխարհային պատերազմին, արդեն 20–ական թվականներին Ռուսաստանի և Թուրքիայի միջև հակասություններ գրեթե չկային: «Նախկին թշնամի երկրները, որոնք պատերազմում էին Առաջին աշխարհամարտի ժամանակ, դարձել էին բարեկամներ, որովհետև ունեին ընդհանուր թշնամի ի դեմս Անտանտի: Դրանից բացի խնդիրներ չկային նաև Ռուսաստանի և Թուրքիայի մոտեցումներում: Օրինակ, երկուստեք որոշել էին թուրքական զորքերով խորհրդայնացնել Հայաստանը: Թուրքական բանակն էր, որ 1920 թվականի նոյեմբերի սկզբին մտավ Ալեքսանդրապոլ և այնտեղ հռչակեց խորհրդային իշխանություն: Դա զավեշտալի երևույթ էր, քանի որ օսմանյան թուրքերը կարմիր գլխարկներով և աստղերով, օգտագործելով Ռուսաստանի բարեկամ լինելու հանգամանքը, մտել և խորհրդայնացնում էին Հայաստանը»,– ասաց Ա. Մելքոնյանը:

Ի դեպ, այդ քայլը նախօրոք պլանավորված է եղել նույն տարվա սեպտեմբերին մուսուլման ժողովուրդների համագումարում ընդունված պակտով: Այդ տարիներին Ռուսաստանն ահռելի օգնություն է ցուցաբերել քեմալական Թուրքիային, որից հետո հույների դեմ մղված ճակատամարտի միջոցով վերացնելով նաև Թուրքիային սպառնացող արևմտյան ճակատը՝ կարողացան հարցերը լուծել նաև Հայաստանի հետ: 

«Մոսկվայի ու Կարսի պայմանագրերով Հայաստանից զիջումներ կորզեցին Ռուսաստանի օժանդակությամբ: Բայց մենք այդ ժամանակ Ռուսաստանի դաշնակիցը չէինք: Հիմա, համենայն դեպս, թղթի վրա դաշնակից ենք, ինչպես նաև ՀԱՊԿ անդամ երկիր ենք: Եվ ՀԱՊԿ պայմանագրի համաձայն, թուրքական կողմից որևէ ոտնձգություն Հայաստանի նկատմամբ կնշանակի Ռուսաստանի ուղղակի միջամտության պարտադրանք: Այս տեսանկյունից ևս իրավիճակները տարբեր են»,– ասաց Ա. Մելքոնյանը:

Պատմաբանի դիտարկմամբ, համենայն դեպս, պետք է զգույշ լինել, քանի որ ռուս– թուրքական ավելի մերձեցումը բոլոր դեպքերում կարող է անդրադառնալ նաև Հայաստանի վրա: Ա. Մելքոնյանի դիտարկմամբ, Թուրքիան հիմա ամեն ջանք գործադրում է Ադրբեջանին ՀԱՊԿ անդամ դարձնելու և ինչու չէ՝ Հայաստանին այդ կառույցից դուրս թողնելու համար, ինչը հայկական կողմը պետք է թույլ չտա:

Խոսելով ներքաղաքական իրավիճակի նմանությունների մասին՝ նա նշեց, որ կրկին տարբերություններ կան: Խորհրդարանական ընտրություններից հետո Առաջին հանրապետության ժամանակ ժողովրդավարական գործընթացները գնալով պակասեցին, քանի որ խորհրդարանը գրեթե միակուսակցական էր: Ընդդիմությունը, որպես այդպիսին, վերացավ, Դաշնակցության բյուրոն դարձավ կառավարություն և 1919 թվականի ընտրություններից հետո ձեռք բերված ժողովրդավարական նվաճումները 20 թվականին նահանջ ապրեցին: 

Հարցին, թե վտանգ չկա՞ արդյոք, որ առաջիկայում նույնպես իրադարձությունները նմանատիպ սցենարով զարգանան, քանի որ եթե «երեկ» ՀՀԿ–ին էր հաջողվում ցանկացած թիվ «խփել» ու միանձնյա մեծամասնական թիմ ձևավորել, ապա այսօր նույնը սպասվում է նաև ՔՊ–ին, Ա. Մել քոնյանը չբացառեց, որ մեկ տարի հետո կարող է կրկին ժողովրդավարության տեսանկյունից նահանջ արձանագրվել.

«Իհարկե, նման վտանգ կա, բայց միակ մխիթարիչ հանգամանքն այն է, որ Սահմանադրությամբ ընդդիմությունը խորհրդարանում որոշակի տեղեր՝ մոտ 30 % պետք է զբաղեցնի: Եվ սա, իհարկե, բավական հուսադրող պահ է, որպեսզի խորհրդարանում լինի նաև ընդդիմություն, որն իմ համոզմամբ առողջ պետություն ստեղծելու հիմնական գրավականն է: Իմ կարծիքով, ժամանակը շատ կարճ է, և որքան ուշ լինեին արտահերթ խորհրդարանական ընտրություններն, այնքան քաղաքական դաշտն ավելի կկայանար, սակայն հանգամանքները ստիպում են, որ ընտրությունները հնարավորինս շուտ տեղի ունենան, որպեսզի հնարավոր լինի օր առաջ երկիրն առաջ մղել»:

Փաշինյանը հանձնարարեց զբաղվել Երեւանի կենտրոնում ապօրինի գործող «Շառլոտ» ակումբով Բելոռուսի նախագահին մենք էլ հարցեր ունենք, իսկ դուք սրիկա Սաֆարովի հետ կապված Հունգարիային հարցեր չունե՞ք․ Դավիթ ՂազինյանԲա Ռուբեն Մխիթարյանին ինչի՞ չեք հարցնում Մեղրիի ՔՊ-ական քաղաքապետի՝ հանքերի թալանի մասին. Վարդևանյան Այսօր`ժամը 15:30-ին, արի' դատարանԿրթական չափորոշիչների ոչ լիարժեք ներդրված լինելու պատճառով է, որ աշակերտները թերանում են ուսման մեջ․ Ատոմ ՄխիթարյանՀայաստանում արտադրված պտուղ-բանջարեղենի ամեն երկրորդի մեջ թունաքիմիկատներ կան. Հարություն ՄնացականյանԵրբ յուրաքանչյուր նվաճող իր նպաստն է բերել. «Փաստ»ԱԳՆ-ի առևտրի առարկան այս ընթացքում Հայաստանի հողերն են եղել. Նարեկ ԿարապետյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 սեպտեմբերի). Ով չի ստացել հուսալիության մասին վկայական, համարվել է ժողովրդի թշնամի. «Փաստ»ԵՊՀ-ն ազգային ինքնության և հայրենասիրության պահպանման կարևորագույն կառույց է․ Մենուա ՍողոմոնյանԱդրբեջանը պատերազմում է մեր ինքնության դեմ, իսկ դուք ինքնիշխան հեզությամբ լռում եք․ Սյուզաննա Ավետիսյանը՝ ՔՊ-ինՊետք է ընտրություն կատարել. ի՞նչ են նախատեսում ԵԱՏՄ հիմնադիր փաստաթղթերը. «Փաստ»Ի՞նչ է հուշում վրացական փորձը. «Փաստ»Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ»«Եղբայրս աշխույժ էր, ճարպիկ, ընկերասեր ու շփվող». Վահագն Սարգսյանն անմահացել է սեպտեմբերի 14-ին Իշխանասարում. «Փաստ»«Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ»Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ»Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ»Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ»Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ»Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ»Մեքսիկայի նախագահն հայտարարել է, որ իր երկիրը երբեք ոչ մեկի գաղութը չի դառնաԻսպանիայի Լա Լիգայի 6-րդ տուրում «Ատլետիկոն» հաղթեց «Օսասունային»Սեպտեմբերի 17/18-ին լույս չի լինելուԵրկրաշարժ է տեղի ունեցել ԱդրբեջանումՄայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը24 ժամ ջուր չի լինելուԱՄՆ-ում գնաճը պայմանավորված է Հորմուզի նեղուցում և Բաբ էլ-Մանդեբում տիրող իրավիճակով․ ՂալիբաֆԱռողջության համընդհանուր ապահովագրության նոր կանոնները․ ով որքան է վճարելու և ի՞նչ կլինի չվճարելու դեպքումԱնտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցովՍեպտեմբերի 17/18-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելուԿրիշտիանու Ռոնալդուն կարող է լքել «Ալ-Նասրը»` գալիք ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքումԵղվարդ-Զովունի ճանապարհին բшխվել է հինգ ավտոմեքենա․ կան վիրшվորներ⁩ Դուք Տիգրանաշենի փոխարեն օգտագործում եք այլ անվանում, իսկ, արդյո՞ք Արծվաշենի վերաբերյալ էլ նույնը լսում եք ադրբեջանական կողմից․ ես նման բան չեմ լսել․ Արամ ՎարդևանյանՀամաներում հայտարարելո՞ւ եք․ Լիանա Գասպարյանը՝ Սրբուհի ԳալյանինՇվեյցարիայում ինքնաթիռի վթարի հետևանքով երեք մարդ է զոհվելԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներԻ՞նչ քայլեր են արվում, որ մեր ժողովրդի վարկային բեռը չծանրանա. Հայկ Ֆարմանյանը՝ ՓաշինյանինՀայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԵրբ են Ադրբեջանի զինված ուժերը դուրս գալու Հայաստանի տարածքից․ Անուշ ՄիրզոյանԱռինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործենՈ՞րն է այն ժամկետը, որում, եթե գերիները չվերադառնան, խաղաղությունը չկայանա, հրաժարական կտաք․ Սյուզաննա ԱվետիսյանԱդրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ումԱդրբեջանը մեր աչքերի առջև դեգրադացվող պետություն է. Ավետիք ՉալաբյանԱրման Եղոյանից ու ՔՊ-ից բացի՝ էլ ո՞վքեր են երազում Դաշնակցությունն արմատախիլ անելու մասին. պատասխանն ակնհայտ է. Մենուա ՍողոմոնյանՄի լղոզեք, կոնկրետ ասեք՝ ո՞վ է որոշում կայացնելու ԹՐԻՓՓ-ի մուտքի ու ելքի պահին. Ղահրամանյանը՝ ՓաշինյանինԱկբա բանկը Հայաստանում ՎԶԵԲ-ի պարտատոմսերի շուկա ստեղծողն էՀերթական անգամ Բաքուն իր «քիթը խոթում է» մեր գործերի մեջ. Վաղինակ ՎարդանովԵկե՛ք, կանգե՛ք այստեղ ու հայտարարե՛ք, որ Գանձասարը հայկական է․ Լենա Մաթևոսյանի կոչը՝ Նիկոլ ՓաշինյանինՓաշինյա՛ն, հայի պատիվը չի՛ վաճառվում. Ուժեղ Հայաստան