Իտալիայում թեթեւ շարժիչով ինքնաթիռի վթարի հետեւանքով երկու մարդ է զոհվել
ՄիջազգայինԻտալիայի հյուսիսում Վենետիկի մոտ Բրիան ավանում թեթեւ շարժիչով ինքնաթիռի վթարի հետեւանքով երկու մարդ է զոհվել՝ տեղեկացնում է RAI-ն։
Խոսքը թեթեւ բազմանպատակ SIAI-Marchetti SF-260 ինքնաթիռի մասին է, որի մեջ երկու մարդ է եղել, որոնցից մեկը, ենթադրաբար, օդաչու-հրահանգիչը։
Հայտնում են, որ երկու տղամարդն էլ զոհվել են։ Դեպքի վայր են ժամանել հրշեջները, բժիշկներն ու փրկարարները։ Վթարի պատճառները ճշտվում են։