Ահաբեկիչները պետք է անհապաղ լքեն Մանբիջը․ Էրդողան
ՄիջազգայինԱհաբեկչական խմբավորումները պետք է լքեն Մանբիջը (Սիրիա) որքան շուտ, այնքան լավ, շաբաթ օրը հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ բանակցություններից հետո մամուլի ասուլիսին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը եւ Պետդեպարտամենտը պատրաստել են Մանբիջի հարցով ճանապարհային քարտեզ, սակայն պայմանները չեն կատարվել: Ահաբեկչական խմբավորումները պետք է անհապաղ հեռանան Մանիբիայից»,-նշել է նախագահը՝ ի պատասխան լրագրողի խնդրանքին մեկնաբանել հինգշաբթի տեղի ունեցած հեռախոսազրույցը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։
Հիշեցնենք, որ հինգշաբթի Թուրքիայի եւ ԱՄՆ զինվորականները սկսել են Մանբիջ քաղաքի համատեղ հսկողությունը։
Էրդողանը նախկինում բազմիցս հայտարարել էր, որ մտադիր է ընդլայնել անվտանգության գոտին սահմանին՝ Ջարաբլուսից մինչեւ Մանբիջ, որը 2016 թ. օգոստոսին ազատագրվել էր քրդական ջոկատների կողմից «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից: