Ֆիլիպիններում 6.0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
ՄիջազգայինՖիլիպիններում 6.0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ԱՄՆ երկրաբանական ծառայությանը (USGS)։
Երկրաշարժը գրանցվել է UTC ժամանակով ժամը 07։55-ին: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Հյուսիսային Լանաո նահանգի Սապադ քաղաքից մոտ վեց կիլոմետր հարավ-արեւելք: Երկրաշարժի օջախը գտնվել է 598.1 կմ խորության վրա:
Զոհերի, ավերածությունների եւ ցունամիի սպառնալիքների մասին հաղորդագրություններ չկան։