Սիցիլիայում վատ եղանակային պայմանների հետեւանքով զոհերի թիվը հասել է 12 մարդու
ՄիջազգայինՍիցիլիայում հանգստյան օրերին վատ եղանակային պայմանների պատճառով զոհերի թիվը հասել է 12 մարդու, կիրակի Կամմարատա քաղաքի (Ագրիջենթո նահանգ) մոտ հորդառատ անձրեւների հետեւանքով մեքենան հայտնվել է գետում, երկու մարդ է զոհվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ավելի վաղ «ՌԻԱ Նովոստի»-ին Քաղաքացիական պաշտպանության տեղական ծառայությունում հայտնել են, որ անցնող գիշերվա ընթացքում Սիցիլիայում զոհվել են 10 մարդ, այդ թվում՝ 2 փոքր երեխաներ։ Ուժեղ անձրեւների հետեւանքով Միլիչա գետը դուրս է եկել ափերից ու ողողել վիլլաներից մեկը։
Ամբողջ ընտանիք, այդ թվում `մեկ տարեկան երեխան եւ երեք տարեկան տղան, խեղդվել են: Նմանատիպ հանգամանքներում զոհվել է Սիցիլիայի Վիկարի գյուղական բնակավայրի 44-ամյա մի բնակիչ, եւս երկու մարդ դեռեւս համարվում են անհայտ կորած: Սիցիլիայի վարչական կենտրոնի՝ Պալերմոյի իշխանությունները երկօրյա սուգ են հայտարարել: