Շվեդիայում հրաձգություն է տեղի ունեցել. կան վիրավորներ
ՄիջազգայինՇվեդիայի Գյոթեբորգ քաղաքում հրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով 7 մարդ վիրավորվել է, 12-ին ձերբակալել են:
Ինչպես փոխանցում է Associated Press-ը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը, հրաձգությունը, հավանաբար, կապված է «Դժոխքի հրեշտակներ» բայքերների ակումբի անդամների հետ:
Հաղորդվում է, որ հերթապահ ոստիկանները նոյեմբերի 3-ի երեկոյան կանչվել են Գյոթեբորգից հարավ-արևելք գտնվող փոքր արդյունաբերական քաղաք, որտեղ էլ հայտնաբերել են մի քանի վիրավորների: Վիրավորներին ոստիկանները հայտնաբերել են ժամանցային հաստատության մոտակայքում, որտեղ խնջույք էր տեղի ունեցել:
Ոստիկանությունը նշել է, որ դեռևս հայտնի չէ, թե ինչ իրադարձություններն են հանգեցրել հրաձգության: Կատարվածը հետաքննում են որպես մահափորձ: Վիրավորներից մի քանիսն առնչություն ունեն «Դժոխքի հրեշտակներ» բայքերների ակումբի հետ, որին մեղադրում են թմրավաճառքի և թալանի և գողոնի վաճառքի մեջ: