«Նիկոլը ամուր կանգնած չէ ոտքերի վրա». Առաջիկա ընտրություններին ում ձայն կտան քաղաքացիները
TVԱզգային ժողովի արտահերթ ընտրությունները տեղի կունենան այս տարի՝ դեկտեմբերի 9-ին՝ հին ընտրական օրենսգրքով։ Դեռ հայտնի չէ, թե որ ուժերն են մասնակցելու ընտությանը և ինչ ֆորմատով։ Սակայն քաղաքացիներն արդեն իրենց կողմնորոշումն ունեն, թե ում են ձայն տալու։
«Առաջին լրատվական»-ի կատարած հարցախույզի ընթացքում քաղաքացիների մեծամասնությունը նշեց, որ եթե առաջիկա կիրակի օրը լիներ ընտրությունը, իրենք ձայնը կտային Նիկոլ Փաշինյանի կուսակցությանը։ Իսկ թե ինչո՞ւ Փաշինյանին, ամեն քաղաքացի իր պատճառն ուներ։
Կային նաև մարդիկ, ովքեր անգամ ընտրության չէին գնալու, որովհետև իրենց խոսքով, ոչ ոքի չեն վստահում, անգամ Նիկոլ Փաշինյանին։
Մանրամասները՝ «Առաջին լրատվական»-ի տեսանյութում։