Իրանի ԿԲ-ն հայտնել է երկրի բանկերում SWIFT համակարգի այլընտրանքների առկայության մասին. Reuters
ՄիջազգայինԻրանի բանկերը կկարողանան օգտվել հաշվարկների այլընտրական տարբերակներից՝ ամերիկյան պատժամիջոցների պատճառով իրենց հաշիվներն սպասարկելուց՝ տեղեկատվության հաղորդման եւ վճարումների կատարման SWIFT միջբանկային համակարգի հրաժարումից հետո:
Այդ մասին, ինչպես հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի պետական հեռուստատեսությունը, հայտարարել Է Իրանի Կենտրոնական բանկի ղեկավար Աբդոլնասեր Հեմաթին:
«Մենք սպասում Էինք այդ պատժամիջոցներին, ուստի ունենք դրանց հակազդման պլան (…) Եթե խոսենք բանկերի մասին, որոնց սպասարկելուց SWIFT-ը հրաժարվում Է, ապա մենք ունենք ալյընտրանքներ, որոնք կփոխարինեն համակարգին»,- հայտարարել Է Հեմաթին: Կենտրոնական բանկի ղեկավարը նաեւ հավաստիացրել Է, որ Իրանն իր առեւտրական գործընկերների հետ բանակցություններ Է վարում համագործակցության շարունակման շուրջը: Ավելի վաղ SWIFT-ը հայտարարել Է հաղորդագրությունների փոխանակման իր համակարգ Իրանի որոշ բանկերի մուտքի դադարեցման մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: