Արգենտինայում գործադուլների հետևանքով 111 չվերթ է հետաձգվել
ՄիջազգայինԱրգենտինական Aerolineas Argentinas և Austral ավիաընկերությունների 111 չվերթներ չեղյալ են համարվել Արգենտինայի օդանավակայաններում հայտարարված խոշորամասշտաբ գործադուլների պատճառով:
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Գործադուլներից տուժել է շուրջ 15 հազար մարդ, ովքեր չեն կարողացել ըստ ժամանակացույցի թռիչք իրականացնել:
Արհմիությունները հայտարարում են, որ ավիաընկերությունները չեն վճարել աշխատակիցների աշխատավարձերը ու չեն կատարել պայմանավորվածությունները, այդ իսկ պատճառով իրենք դուրս են եկել գործադուլների:
Իրադրությանն արձագանքել է նախագահ Մաուրիսիո Մակրին՝ հայտարարելով, որ պետք է սկսել բանակցություններ ու բնականոն իրականացնել չվերթները: