Սոմալիում մահապարտ ահաբեկիչների գործողությունների հետևանքով առնվազն 17 մարդ է զոհվել
ՄիջազգայինՍոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյի կենտրոնում մահապարտ ահաբեկիչների գործողությունների հետևանքով առնվազն 17 մարդ է զոհվել, հաղորդում է Reuters գործակալությունը ոստիկանությանը հղումով:
Նշվում է, որ ահաբեկիչները երկու պայթյուն են իրականացրել Սոմալիի քրեական հետախուզության բաժանմունքից ոչ հեռու գտնվող հյուրանոցի մոտ:
«Ներկա պահի դրությամբ մենք հաստատում ենք 17 խաղաղ բնակչի մահը: Այն պահին, երբ տեղի են ունեցել պայթյուններն ու հրաձգությունը, նրանք գտնվել են հասարակական տրանսպորտում», - հայտնել է Մոգադիշոյի ոստիկաններից մեկը՝ ընդգծելով, որ զոհերի թիվն «անշուշտ կավելանա»: