Սոմալիում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի
ՄիջազգայինՍոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյի կենտրոնում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի: Այս մասին ասվում է Al Arabiya հեռուստաալիքի պաշտոնական թվիթերյան էջում:
Ավելի վաղ Associated Press գործակալությունը հաղորդել էր 20 զոհի և 17 վիրավորի մասին: Նշվում էր, որ նախ պայթել է մեքենաների մեջ տեղադրված երեք պայթուցիկ, իսկ երբ դեպքի վայր են ժամանել բժիշկներն ու սկսել բուժօգնություն տրամադրել տուժածներին, որոտացել է նաև չորրորդ պայթյունը:
Կապիտան Մոհամեդ Հուսեյնի խոսքով՝ ոստիկանները գնդակահարել են չորս գրոհայինի, որոնք փորձում էին պայթյունի հետևանքով պատի մեջ առաջացած անցքի միջոցով հյուրանոց ներխուժել:
Գործակալության տվյալներով՝ ահաբեկչության կազմակերպիչները ծայրահեղական իսլամիստներն են: Միջադեպի պատասխանատվությունը ստանձնել է Սոմալիի ահաբեկչական խմբավորումներից մեկը: