Թրամփը հայտնել է, որ Փարիզում «շատ արդյունավետ հանդիպումներ» է անցկացրել
ՄիջազգայինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ֆրանսիա այցելության ընթացքում ԱՄՆ-ի համար շատ արդյունավետ հանդիպումներ է անցկացրել, փոխանցում է RT-ն:
«Այսօր ես ունեցել եմ մեր երկրի համար շատ արդյունավետ հանդիպումներ եւ զանգեր»,- նշել է նա իր Twitter-յան էջում:
Թրամփը՝ տիկնոջ հետ ժամանել Ֆրանսիայի մայրաքաղաք մասնակցելու Առաջին աշխարհամարտի ավարտի 100-ամյակին նվիրված միջոցառումներին:
Նա նոյեմբերի 10-ին հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Հանդիպման ժամանակ 2 երկրների ղեկավարները քննարկել են համաեվրոպական բանակի ստեղծման եւ ՆԱՏՕ-ի շրջանակում Եվրոպայի ծախսային բաժնի մեծացման հարցերը: