Բաշկիրիայի ղեկավարը կոչ է արել «դադարեցնել ոստիկաններին թունավորելը» Ուֆայում հետաքննիչ կնոջ բռնաբարությունից հետո
ՄիջազգայինԲաշկիրիայի ղեկավարի պաշտոնակատար Ռադիյ Խաբիրովը կոչ է արել «դադարեցնել ոստիկաններին թունավորելը», որը նրա խոսքով, սկսվել է Ուֆայի ոստիկանական բաժնում ՆԳՆ 23-ամյա աշխատակցի բռնաբարությունից հետո, փոխանցում է «Մեդուզան»:
Խաբիրովը Facebook-ում հրապարակել է ոստիկանության աշխատակիցների հետ լուսանկար եւ նշել, որ «այսօր նրանց մասնագիտական տոնն է, բայց նրանց դեմքերը ուրախ չեն»:
«Այն բանից հետո, երբ նրանց մի քանի «գործընկերներ» հռչակվեցին ամբողջ երկրում, իրենց ուղղված ինչ նզովք ասես չեն լսել: Իսկ ես ահա նայում են նրանց եւ մարդկանց տեսնում, որոնք ծանր եւ դժվար կյանք ունեն, ցածր վարձատրվող եւ անշնորհակալ աշխատանք»,- նշել է Խաբիրովը: