Ավստրիայում ՌԴ-ի օգտին լրտեսություն անելու գործով երկրորդ կասկածյալ է հայտնվել. լրատվամիջոցները նոր մանրամասներ են հաղորդում
ՄիջազգայինԱվստրիայի ՆԳՆ կից ահաբեկչության դեմ պայքարի և սահմանադրության պաշտպանության դաշնային գերատեսչության աշխատակցին կասկածում են Մոսկվային գաղտնի տեղեկություն փոխանցելու մեջ: Коммерсантъ-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է գերմանական Kronen Zeitung թերթը:
Սա վերջին օրերին հնչած արդեն երկրորդ նմանօրինակ մեղադրանքն է, որն ավստրիական իշխանություններն առաջադրում են Ռուսաստանի հետ ենթադրաբար համագործակցած անձանց:
Աղբյուրի տվյալներով՝ տնտեսական հանցագործությունների և կոռուպցիայի հարցերով դատախազությունն արդեն մեկ տարի է, ինչ հետաքննություն է վարում: Ենթադրվում է, որ ավստրիացին ռուսական հետախուզությանն է փոխանցել պետական գաղտնիք համարվող տեղեկություններ: Նրա անունը չի հաղորդվում:
Հիշեցնենք, որ Ավստրիայում նոյեմբերի 9-ին ևս մեկ նախկին զինվորական է ձերբակալվել Ռուսաստանի օգտին հետախուզություն իրականացնելու մեղադրանքով:
ԶԼՄ-ներում հայտնված նոր տեղեկության համաձայն՝ պաշտոնաթող գնդապետը հասանելիություն չի ունեցել խիստ գաղտնի փաստաթղթերին: