ԱՄՆ-ի ավիահարվածների հետևանքով Սիրիայում 4 խաղաղ բնակիչ է զոհվել, այդ թվում՝ երեխաներ
Միջազգային««Միջազգային կոալիցիայի» ավիացիան շարունակում է հարձակումները հարավարևելյան Դեյր-էլ-Զոր նահանգի Հաջին քաղաքի վրա, ինչի հետևանքով 4 խաղաղ բնակիչ է զոհվել», - հաղորդում է գործակալությունը՝ տեղական աղբյուրներին հղումով: Նշվում է, որ զոհվել են երկու կին և երկու երեխա:
Միջազգային կոալիցիան պարբերաբար ավիահարվածներ է իրականացնում Հաջինում: Հոկտեմբերի 13-ին և 19-ին SANA գործակալությունը հաղորդել էր ավիահարվածների ժամանակ սպիտակ ֆոսֆորի կիրառման մասին, ինչից հետո սիրիական իշխանությունները կոչ են արել ՄԱԿ-ին միջոցներ ձեռնարկել մեղավորների նկատմամբ և դուրս բերել կոալիցիոն ուժերը երկրից, որոնց՝ Սիրիայում գտնվելն անօրինական է:
Միացյալ Նահանգներն ու դաշնակիցները Սիրիայում «Իսլամական պետության» դեմ գործողություններ են ծավալում 2014 թվականից: Ընդ որում՝ նրանք գործում են առանց երկրի իշխանությունների համաձայնության: