Քաբուլում առնվազն ութ մարդ է զոհվել ահաբեկչության հետեւանքով
ՄիջազգայինԱռնվազն ութ մարդ է զոհվել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում իրականացված պայթյունի հետեւանքով: Այդ մասին հայտնել Է «Պաժվակ» գործակալությունը՝ վկայակոչելով անվտանգության ուժերի մի աղբյուր:
Պայթյունը Քաբուլում որոտացել Է նոյեմբերի 12-ին տեղական ժամանակով մոտավորապես 13:30-ին (Երեւանի ժամանակով 13:00-ին)՝ Պաշտունստան կենտրոնական հրապարակից եւ մունիցիպալիտետի շենքից ոչ հեռու: Աֆղանստանի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչը հայտնել Է, որ մահապարտ-ահաբեկիչը պայթուցիկ սարքը գործի Է դրել ոստիկանական հսկիչ անցակետի մերձակայքում:
Իր հերթին 1TV հեռուստաալիքը, վկայակոչելով ՆԳ նախարարության տվյալներ, նշում Է, որ գրոհի հետեւանքով զոհվել Է վեց մարդ, եւս 20-ը տուժել են:
Հեռուստաալիքը նաեւ հայտնում Է, որ Քաբուլում իրականացված պայթյունի պատասխանատվությունն ստանձնել Է«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: