Թրամփը տարերային աղետի գոտի Է հայտարարել հրդեհներից տուժած Կալիֆոռնիան
ՄիջազգայինԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը տարերային աղետի գոտի Է հայտարարել Կալիֆոռնիայի նահանգը, որտեղ անցած շաբաթվանից մոլեգնում են անտառային հրդեհները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ԱՄՆ-ի ղեկավարը գրել Է իր Twitter-ում:
«Ես հենր նոր հավանություն տվեցի Կալիֆոռնիայի նահանգի համար տարերային աղետի ռեժիմ արագացված սահմանման խնդրանքին: Ես ցանկանում Էի օպերատիվորեն արձագանքել, որպեսզի թեթեւացվեն այն աներեւակայելի տառապանքները, որ մարդիկ կրում են այնտեղ: Ես ամբողջությամբ ու լիովին ձել հետ եմ»,- գրել Է նախագահը:
Ըստ վերջին տվյալների՝ Կալիֆոռնիայում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել Է 44-ի: Ավելի վաղ հաղորդվել Էր, որ անտառային հրդեհների հետեւանքով զոհվել Է 31 մարդ, եւս 228-ը համարվում Է անհայտ կորած: Կրակը ոչնչացրել Է 6700 շենք, դրանց մեծ մասը բնակելի տներ են:
Գրեթե լիովին այրվել Է Փարամաունթ Ռանչ քաղաքը, որտեղ նկարահանել են բազմաթիվ կինոժապավեններ: Ամբողջ նահանգում ավելի քան 300 հազար մարդ հարկադրված Է եղել լքելու իր տունը: Հիմնական մասը տարահանվել Է Լոս Անջելեսի օկրուգում՝ 170 հազար մարդ: Հրդեհների դեմ պայքարում, որոնք ճանաչվել են Կալիֆոռնիայի պատմության մեջ ամանաավերիչները, գործի են դրված 400-ից ավելի հրշեջներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: