Սաուդյան գլխավոր դատախազությունը մահապատիժ կպահանջի Խաշկոջիի սպանության մեղավորների համար
ՄիջազգայինՍաուդյան Արաբիայի գլխավոր դատախազությունը կպնդի, որ մահապատժի դատապարտվեն սաուդացի լրագրող Ջամալ Խաշկոջիի սպանության մեղավորները: Էր Ռիադում կայացած մամուլի ասուլիսում այս մասին հայտարարել Է գլխավոր դատախազության պաշտոնական ներկայացուցիչ Շալան աշ Շալանը: Հեռարձակումը վարել Է Sky News Arabia հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մենք մահապատիժ կպահանջենք այն հինգ մեղադրյալների համար, ովքեր հրաման են տվել սպանելու Խաշկոջիին, եւ կատարողների համար,- ասել Է նա:- Խաշկոջիի գործով մեղադրանքներ են առաջադրված 11 մարդու, հետաքննության շրջանակներում ընդամենը ձերբակալվել Է 21 մարդ»: Գլխավոր դատախազությունում հավաստել են, որ Խաշկոջին սպանվել Է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսության շենքում, ինչից հետո նրա «մարմինն անդամատվել Է եւ դուրս բերվել դիվանագիտական համալիրի սահմաններից», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: