Նիժնի Նովգորոդում առևտրի կենտրոնից ավելի քան 500 մարդու են տարհանել
ՄիջազգայինՌուսաստանի Նիժնի Նովգորոդ քաղաքի առևտրի կենտրոններից մեկից ավելի քան 500 մարդու են տարհանել հրդեհային ազդանշանի միանալուց հետո:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով ԱԻՆ շրջանային վարչությանը, այցելուների մի մասը խուճապահար փորձել է կոտրել ստորգետնյա կայանատեղիի դռները, թեև դրանք տարհանման ուղի չէին կարող լինել:
Նիժնի Նովգորոդի առևտրա-ժամանցային կենտրոնի տարածքում հրդեհի ավտոմատ ազդանշանի միանալու մասին հաղորդում է ստացվել շաբաթ՝ 23:57-ին: Կիրակի սոցցանցերում տեսանյութ է հրապարակվել, որում երևում է, թե ինչպես են տղամարդիկ կոտրում ստորգետնյա կայանատեղիի շարժական դռները հրդեհային ազդանշանի ձայնի ներքո:
Ինչպես հաղորդվում է, դեպքի վայր ԱԻՆ 12 մեքենա է ուղարկվել: Փրկարարները զննել են շենքը, սակայն հրդեհի հետք չեն հայտնաբերել: Կատարվածի պատճառը ավտոմատ համակարգի կեղծ ահազանգն էր: