Վրաստանի փոխնախարարը վթարի Է ենթարկվել եւ հոսպիտալացվել կողերի կոտրվածքներով
ՄիջազգայինՎրաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Միխայիլ Գիորգաձեն 12 կողերի կոտրվածքներով հոսպիտալացվել Է Կախեթի տարածարջանում լուրջ ճանապարհատրանսպորտային պատահարից հետո:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել են նախարարության մամուլի ծառայությունում: «Առաջին փոխնախարար Գիորգաձեն տուժել վթարից, նա 12 կողերի կոտրվածքներ Է ստացել: Նրա կյանքին վտանգ չի սպառնում, վիճակը կայուն Է»,- հայտարարել են գերատեսչությունում: Վրաստանի հեռուստաընկերությունների տվյալներով՝ Գիորգաձեն նոյեմբերի լույս 18-ի գիշերը Կախեթի տարածաշրջանի Քվարել գյուղում բախվել Է ծառի: Ավտոմոբիլում Գիորգաձեն եղել Է մենակ:
Զանգվածային լրցատվամիջոցներից մի քանիսը հայտնում են, որ Գիորգաձեն միացված Է արհեստական շնչառության ապարատի: Գիորգաձեն ավելի վաղ եղել Է մշակույթի նախարար, սակայն ամռանը տեղի Է ունեցել մի շարք նախարարությունների միաձում, եւ նա դարձել Է կրթության, գիության, մշակույթի եւ սպորտի նախարար Միխայիլ Բատիաշվիլիի առաջին տեղակալը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: