Գերմանիան արգելեց Սաուդյան Արաբիայի 18 հպատակների մուտքը Խաշկոջիի գործի պատճառով
ՄիջազգայինԳերմանիան արգելել Է Սաուդյան Արաբիայի 18 հպատակների մուտքը երկիր, որոնք, հնարավոր Է, մեղսակից են լրագրող Ջամալ Խաշկոջիի սպանությանը Ստամբուլում թագավորության գլխավոր հյուպատոսարանում: Այդ մասին, ինչպես հայտնել Է DPA գործակալությունը, նոյեմբերի 19-ին Բրյուսելում հայտարարել Է ԳԴՀ-ի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Սաուդցի լրագրող Խաշկոջին, որը հայտնի Է Էր Ռիադի քաղաքականության վերաբերյալ իր քննադատական հոդվածներով, կորել Էր հոկտեմբերին 2-ին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսություն այցելելուց հետո: Հոկտեմբերի 20-ին սաուդյան իշխանությունները հայտնել Էին, որ լրագրողը սպանվել Է դիվանագիտական առաքելության շենքում տեղի ունեցած կոնֆլիկտի հետեւանքով: Համաշխարհային հանրակցությունը խստիվ դատապարտել Է այդ հանցագործությունը՝ Էր Ռիադին կոչ անելով թափանցիկ հետաքննություն անցկացնել:
Ավելի վաղ համանման սահմանափակումներ Էր կիրառել ԱՄՆ-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: