Իրանը երբեք գլուխ չի խոնարհի ԱՄՆ-ի առաջ. Իրանի նախագահ
ՄիջազգայինԻրանի նախագահ Հասան Ռոհանին վերահաստատել է Իրանի վճռականությունը օտարերկրյա ճնշմանը դիմակայելու հարցում՝ շեշտելով, որ Իրանը երբեք չի խոնարհվի ԱՄՆ–ի առաջ, փոխանցում է Tasnim–ը։
«Մենք ազատ եւ անկախ ենք մնում եւ գլուխ չենք խոնարհի ԱՄՆ–ի առաջ։ Սպիտակ տանը պետք է իմանան, որ մեր ժողովուրդը արժանապատիվ եւ հզոր ժողովուրդ է»,–հայտարարել է Իրանի նախագահը՝ դիմելով Խոյ քաղաքի բնակիչներին։
Նա շեշտել է, որ թշնամիները չեն կարող խանգարել իրանցի ժողովրդին հետեւել իրենց նպատակին՝ նշելով, որ ԱՄՆ–ն անհաջողություն է կրել, փորձելով նոյեմբերի 4-ը վերածել իրանցիների համար դառը փորձի։
«Նրանք (ամերիկացիները) հավատում են, որ իրենց պարտության պատճառը Իրաքում, Սիրիայում եւ Լիբիայում Իրանի ժողովրդի տոկունությունն էր, սակայն նրանք սխալվում են։ Դա մահմեդական ժողովուրդների տոկունությունն է։ Բացի Իրանից, Սիրիայի, Եմենի, Աֆղանստանի, Լիբիայի եւ ամբողջ մահմեդական աշխարհի ժողովուրդները եւս հոգ են տանում իրենց անկախության, հավատի եւ տոկունության մասին»,–հավելել է Իրանի նախագահը։